Միջազգային 

Ռուսական բանակը կհամալրվի նոր, ժամանակակից հարձակողական և պաշտպանական սպառազինություններով

analitik.am

Ռուսական բանակը կհամալրվի նոր, ժամանակակից հարձակողական և պաշտպանական սպառազինություններով: Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Յալթայում ռուս խորհրդարանականների հետ կայացած հանդիպման ընթացքում:

 

«Խոսքն ամենաարդիական զենքերի և այնպիսի համակարգերի մասին է, որոնք այլ երկրների բանակներ դեռ չունեն: Եվ մենք դեռ կուրախացնենք մեր գործընկերներին: Ինչ-որ բան արդեն հայտնի է ռազմավարական հարձակողական զենքերի վերաբերյալ, ես նկատի ունեմ միջուկային զսպողական ուժերը: Ինչ-որ բաների մասին մենք դեռ չենք խոսում, կասենք, երբ ժամանակը գա»,-ասել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը խոսել է նաև Արևմուտքի պատժամիջոցներին հակադարձելու մասին: Նա հիշեցրել է, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել ներմուծման սահմանափակումներ մտցնել այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ, և նշել է, որ ռուսական շուկաները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են և պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ: Պուտինը նշել է, որ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներն Արևմուտքի դեմ տեղական արտադրողներին աջակցելու միջոց են:

 

Ուկրաինայի մասին խոսելիս նա խոստացել է, որ ՌԴ-ն կանի հնարավորն այդ երկրում հակամարտության դադարեցման համար: 

Նույն շարքից