Միջազգային 

Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում միակողմանի կարգով դուրս կգա միջազգային պայմանագրերից

analitik.am

Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում միակողմանի կարգով դուրս կգա միջազգային պայմանագրերից: Այդ մասին Յալթայում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում, Դումայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ միակողմանիորեն դուրս է եկել  ռազմավարական հարձակողական սպառազիննությունների սահմանափակման մասին պայմանագրից:

«Մենք ճիշտ այդպես կվարվենք, երբ կհամարենք, որ դա մեր շահերի ապահովման համար ձեռնտու եւ անհրաժեշտ քայլ է», - ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մասնավորապես, Պուտինը չի բացառել Ռուսաստանի ելքը մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավազորությունից: Երկրի ղեկավարը կարծում է, որ Մարդու իրավունքների եվրպական դատարանը շատ հարցերի «քաղաքական» լուծում է տալիս եւ եթե նման փորձը հետայսու եւս շարունակվի, ապա Ռուսաստանի հեռացումը այդ կառույցից հնարավոր է:

«Սակայն, այդումենայնիվ, այս հարցը օրակարգում չէ», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Բացի այդ, ՌԴ նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության շուտափույթ դադարեցման կոչով:

«Մեզանից կախված ամեն բան կանենք այդ հակամարտության հնարավորինս արագ դադարեցման նպատակով, որպեսզի Ուկրաիանյում էլ արյուն չթափվի», - հավաստիացրել է ՌԴ նախագահը:

Նույն շարքից