Միջազգային 

ԵՏՄ-ի երկրները և Ուկրաինան պատրաստ են հանդիպել Մինսկում

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի ղեկավարները ծրագրում են հանդիպել Մինսկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոչ ոք չի մերժել, բոլորը պատրաստ են Մինսկ գալ: Առաջարկել ենք նույնիսկ ինչ-որ երրորդ կողմի մասնակցություն, ենթադրենք, Եվրամիության, ԱՄՆ-ի, եթե նրանք շահագրգռված են տնտեսական, ռազմական եւ քաղաքական իրավիճակի կարգավորման մեջ: Եկենք նստենք Մինսկում եւ խոսենք՝ սա Եվրասիական տնտեսական միության  երեք նախագահների ընդհանուր դիրքորոշումն է», - նշեց Լուկաշենկոն:

Բելառուս առաջնորդի խոսքով՝ գոյություն ունի Ուկրաինայի միջոցով Եվրասիական տնտեսական միության երկրներ զրոյական մաքսատուրքով եվրոպական ապրանքների ներթափանցման խնդիր: Բացի այդ, Ռուսաստանի կողմից մի շարք ապրանքների ներմուծման արգելքի կապակցությամբ այլ իրավիճակի ստեղծման վտանգ կա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսպոտրեբնադզորը» օգոստոսի 15-ից դադարեցրել է սպիրտային խմիչքների, այդ թվում՝ գարեջուրի ներմուծումը Ուկրաինայից:

Նույն շարքից