Միջազգային 

ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

analitik.am

ԱՄՆ-ում գործող Հոլոքոստի թանգարանը ծավալուն հայտարարություն է հրապարակել Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցի առիթով, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Այդ մասին գրում է Ամերիկայի հայկական «Asbarez» թերթը:

 

«Օսմանյան կառավարության կողմից իրականացվող արտաքսման և մահապատիժների պարբերական քաղաքականության հետևանքով հայկական համայնքի առնվազն մեկ միլիոն անդամ սպանվել է: Հայոց ցեղասպանության առավել ինտենսիվ ժամանակահատվածը 1915-1916թ.թ. ընթացքում էր, երբ հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, մահացել են հարկադիր գաղթի ժամանակ բռնությունների, սովի, անբարենպաստ պայմանների և հիվանդությունների հետևանքով: Զանգվածային այս սպանությունների մասին տեղեկությունն արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում, սակայն քիչ ջանք է գործադրվել՝ միջամտելու և մեղավորներին պատժի ենթարկելու համար»,- նշվում է ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանի հայտարարության մեջ:

 

«Զանգվածային այս հակամարտությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, և աշխարհը բաժանող նրա պայմանները, հանգեցրին երկրորդ, է՛լ ավելի կործանարար համաշխարհային պատերազմի ու ցեղասպանության, որն իրագործեցին դրա հովանու ներքո»,- հավելել են հայտարարության հեղինակները:

 

Նույն շարքից