Միջազգային 

Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի. ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչ

analitik.am

ԱՄՆ-ն ողջունում է Սոչիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին Վիեննայում օգոստոսի 14-ին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչ Հարրի Ռոբինսոնը՝ միաժամանակ խստորեն դատապարտելով շփման գծին հուլիսի  31-ից սկսված բռնության դեպքերը:

 

«Նա նաև ցավակցություն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին և կոչ արել լարվածությունը թուլացնելու և հրադադարի պահպանման ռեժիմին վերադառնալու քայլեր ձեռնարկել:

 

«Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում օգնելուն: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Հատուցումը, հարձակումը և հետագա բռնությունը, ինչպես նաև սադրիչ հայտարարությունները միայն կբարդացնեն խաղաղ կարգավորումը: Ուստի մենք կողմերի առաջնորդներին կոչ ենք անում խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել»,- ասել է Ռոբինսոնը:

 

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունները՝ արված վերջին տարիներին, հասկացնել տվեցին, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

 

«Մենք ողջունում ենք Սոչիում նախորդ շաբաթվա հանդիպումը, հակամարտության խաղաղ կարգավորմանը երկու նախագահների հակվածությունը և մոտ ապագայում երկխոսությունը շարունակելը:  Մենք կողմերին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել կառուցվածքային բանակցություններ սկսելու համար, ինչպես որ առաջարկել էր Շվեյցարիայի նախագահությունը և կենտրոնանալ այն առավելությունների վրա, որը կտա խաղաղությունը տարածաշրջանին բոլոր մարդկանց»,- ասված է ամերիկյան ներկայացուցչի խոսքում:

 

Նույն շարքից