Միջազգային 

Ամաչում եմ, որ նման խայտառակ նախագահ ենք ունեցել. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը տիպիկ դիկտատորի հայտարաություն է անվանել:

Գարիբաշվիլին լրագրողներին հայտնել է, որ «մերսողի ծառայությունները չեն կարող դիտարկվել՝ որպես աշխարհում ընդունված նորմա»:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել այնպիսի ոչ ադեկվատ հայտարարություններ, որոնք լսեցինք երեկ:  Սահակաշվիլին շատ հուզված տեսք ուներ, եւ ես հիշեցի պատերազմի կադրերը. այն ժամանակ նա ավելի վախեցած էր, եւ երեկ  այդ կադրերի յուրօրինակ կրկնություն տեղի ունեցավ:  Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, որ եթե որեւէ երկրում որեւէ պետական ղեկավար  բնականէ համարում Սահակաշվիլիի արածը, ապա մենք չպետք է ժողովրդավարության պահանջներ ունենանք: Դա տիպիկ բռնապետի հայտարարություններ էին, այլապես ինչպե՞ս կարելի է սահմանված նորմա  համարել մերսողի ծառայությունները եւ միլիոնների ծախսը: Դա բացառվում է», - հայտարարել է Գարիբաշվիլին:

«Ես՝ որպես շարքային քաղաքացի, ամաչում եմ, որ երկիրն այդպիսի խայտառակ նախագահ է ունեցել, որը շքեղության վրա է ծախսել ժողովրդի գրպանի փողերը: Ինչպե՞ս կարող է մարդ այլ կերպ արձագանքել: Իսկ նրանք ելույթ են ունենում եւ համարձակվում թոզ փչել մարդկանց աչքերին, ասել, որ դա ողջ աշխարհում ընդունված կարգ է », - նշել է վարչապետը, փոխանցում է «Գրռուզիա Online»-ը:

Նախօրեին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է իրեն ներկայացված մեղադրանքները՝ պետբյուջեի միջոցները վատնելու վերաբերյալ:

Նույն շարքից