Միջազգային 

Ավստրալիայի վարչապետ դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացմանը

analitik.am

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացմանը:

Ըստ նրա` «դժվար է հասկանալ, թե ինչպես անկախ Շոտլանդիան կօգնի աշխարհին»:

Մեծ Բրիտանիան տարանջատված տեսնել ցանկացողները «արդարության կամ ազատության կողմնակիցները չեն»,- Լոնդոն այցի ժամանակ ասել է Էբոթը Times թերթին, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավստրալիայի  վարչապետը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը ողջունող երկրները «այնքան էլ հաճելի շրջապատ չեն»:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հարցով հանրքավեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:

Նույն շարքից