Միջազգային 

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջևանում

Նախիջևանում օգոստոսի 18-ին նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։

 

Նախիջևանում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի, Իրակլի Ալասանիայի հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։

 

Նախատեսված են ինչպես նախարարների դեմ առ դեմ հանդիպումներ, այնպես էլ քննարկումներ եռակողմ ձևաչափով, այցելություն զորամասեր, Նախիջևանի մշակութային և պատմական հուշարձաններ և այլ միջոցառումներ։

Պաշտպանության նախարարների այցը Նախիջևան կտևի մեկ օր։

Նույն շարքից