Միջազգային 

Ադրբեջանական իշխանություններն ուժեղացնում են ակտիվիստներին լռեցնելու ջանքերը. The Guardian

analitik.am

Ադրբեջանը ձերբակալել է երկրի՝ 4 առավել ակտիվ իրավապաշտպանների, ինչը մտահոգության է առաջացնում, որ իշխանություններն ուժեղացնում են ակտիվիստներին լռեցնելու ջանքերը: Եվ սա աշխարհում առաջին Եվրոպական խաղերից առաջ, որոնք հաջորդ տարվա ամռանն անցկացվելու են Բաքվում: Այս մասին գրում է բրիտանական «The Guardian» պարբերականը:

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը հայտարարել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան իր «խորին մտահոգությունն է հայտնել վերջին օրերի ընթացքում նշանավոր իրավապաշտպանների ձերբակալությունների կապակցությամբ:

 

Շատ ակտիվիստներ համարում են, որ ձերբակալություններն ավելի լայն գործողության մաս են կազմում՝ աշխարհում առաջին Եվրոպական խաղերից առաջ: Ակտիվիստներն արդեն սկսել են կենտրոնացնել ուժերը՝ փորձելով գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը և այն ուղղել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, ինչպես այդ տեղի ունեցավ Բաքվում 2012 թվականին անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ:

 

Վերջին երկու տարում նավթով հարուստ երկիրն օրենսդրության մեջ մի քանի ուղղում կատարեց՝ դժվարեցնելով քաղաքացիական կազմակերպությունների և ակտիվիստների գործունեությունը: Ընդդիմադիր հանրահավաքները Բաքվի կենտրոնում պարբերաբար արգելվում են: Երբ դրանք տեղի են ունենում, ուղեկցվում են բռնությամբ, տասնյակ մասնակիցներ են ձերբակալվում, ինչը սովորական է դարձել:

 

Նույն շարքից