Միջազգային 

Հալեպի հայկական թաղամասում ինքնաշեն հրթիռներ են պայթել

analitik.am

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում երեկ հետմիջօրեին դարձյալ պայթյուններ են գրանցվել։

 

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումները գազի բալոնով պատրաստված երկու ինքնաշեն հրթիռ են արձակել թաղամասի ուղղությամբ։

 

Բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն գրանցվել, և վնասները նյութական են։

 

Հիշեցնենք, որ Հալեպի հայաշատ թաղամասում հրթիռ էր պայթել նաև անցյալ շաբաթ, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ։

Նույն շարքից