Միջազգային 

Ամերիկյան անօդաչուները Իրաքի հյուսիում երկու զրահամեքենա են ոչնչացրել

Ամերիկյան անօդաչուները Իրաքի հյուսիում գտնվող Սինջար քաղաքից ոչ հեռու երկու զրահամեքենա են ոչնչացրել, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Գործողությունը հետեւել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից Քավջու գյուղի խաղաղ բնակիչների վրա հարձակման մասին տեղեկատվությանը, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, Քուրդիստանի իշխանությունները հաղորդել էին, որ «Իսլամական պետության» ջիհադիստները երկրի հյուսում գտնվող գյուղերից մեկում 80 եզդի են սպանել:

Նրանց խոսքով՝ զինյալները առեւանգել են կանանց եւ երեխաների:

Իրաքյան զորքերը նույնպես շարունակում են ավիահարվածներ հասցնել սուննի գրոհայինների ուղղությամբ: Վերջին գործողություններից մեկի արդյունքում, սուննի ապստամբների խոսքով, 11 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից շատերը երեխաներ են:

Նույն շարքից