Միջազգային 

«Իսլամական պետությունը» ահաբեկչություն է ծրագրում է ԱՄՆ և Եվրոպայի դեմ

analitik.am

Հիմնականում Իրաքում եւ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը վերջին ամիսներին զգալիորեն ամրացել է, եւ ամենայն հավանականությամբ, այժմ փորձում է արտագրոհել ոչ միայն Մերձավոր Արեւելքը, այլ նաեւ հարձակվել Եվրոպայի ու ԱՄՆ-ի դեմ: Այդ մասին հաղորդել են մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ՝ վկայակոչելով ԻՊ-ին նվիրված ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից տրամադրված տվյալներին:

Այդ տեղեկությունների համաձայն, ծայրահեղականները փորձում են իրենց «բջիջները» ստեղծել Եվրոպայում, առաջին հերթին օգտվելով այն բանից, որ վերջիններիս հաջողվել է իրենց կողմ գրավել հին աշխարհի հազարավոր քաղաքացիների  Իրաքի եւ Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Բացի այդ, հուլիսին Իրաքում երկու խոշոր ռազմաբազա զավթած ԻՊ-ի զինկալները իրենց տրամադրության տակ ունեն զենքի եւ ռազմատեխնիկայի մեծ քանակության, ներառյալ՝ զենիթահրթիռային համալիրներ, տանկեր, հաուբիցներ: Հունիսին վերահսկություն սահմանելով Մոսուլի վրա, նրանք նաեւ հնարավորություն են ստացել հավաքագրել իրենց դրամական միջոցները տարածաշրջանում նավթի հանույթի վաճառքի հաշվին:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների եւս մեկ ներկայացուցիչ «Իսլամական պետությունն» անվանել է գոյություն ունեցող ահաբեկչական խմբավորումներից «ամենահզոր ռազմական ուժը», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նույն շարքից