Միջազգային 

Գերմանական հետախուզությունը տարիներ շարունակ լրտեսում է Թուրքիային

analitik.am

Գերմանական BND հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ լրտեսում է ՆԱՏՕ-ում Գերմանիայի գործընկեր Թուրքիային, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Der Spiegel ամսագրին, որն էլ վկայակոչում է տեղեկացված աղբյուրների:

 

Լրտեսման ենթակա երկրների ցուցակում, որը Գերմանիայի կառավարությունը թարմացնում է յուրաքանչյուր չորս տարին մեկ, Թուրքիան հայտնվել է 2009 թվականից:

 

Աղբյուրների համաձայն՝ BNC-ն նաև առնվազն մեկ անգամ լրտեսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետախոսային բանակցությունները: Դա տեղի է ունեցել 2013 թվականին: Այդ խոսակցությունը, որը Քերին իրականացրել է արբանյակային կապի միջոցով, Գերմանիայի մոտ, հավանաբար պատահականորեն է հայտնվել՝ Մերձավոր Արևելքում տեղակայված BND-ի մոնիթորինգային ցանցի միջոցով:

 

Մեկ տարի առաջ նույն այս ցանցը ֆիքսել էր նաև այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանի հետ:

Նույն շարքից