17 ուկրաինացի զինվորական ապաստան է խնդրել Ռուսաստանում, հայտնում է RBC-ն:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի շրջանի սահմանային վարչությունից հստակեցրել են, որ զինվորականներն անզեն անցել են Ռուսաստանի տարածք և խնդրել ապաստան՝ ռազմական գործողություններից պատսպարվելու համար:
Ներկայում նրանց տեղակայել են սահմանային գոտում և ստուգում են:
Ուկրաինայի ՊՆ-ից մեկնաբանություններ չկան:
Վերջին անգամ ուկրաինացի զինվորականները՝ 238 հոգի, զանգվածայնորեն Ռուսաստանի տարածք էին անցել օգոստոսի 4-ին: Նրանց մեծ մասը հետագայում վերադարձել էր Ուկրաինա: