Միջազգային 

Ֆրանսիան կոչ է արել Ուկրաինայի սահմանից հեռացնել ռուսական զորքերը

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ արագ հեռացնել զորքերը սահմանից, փոխանցում է ТСН-ը:

Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:

«Բացի դրանից, երկու երկրների առաջնորդները պետք է գործադրեն անհրաժեշտ բոլոր ջանքերը Ուկրաինայի հակամարտության լարվածությունը թուլացնելու համար», — ասել  է Օլանդը՝ Մարսելում Երկրորդ համաշխարհային պատերազմի Երկրորդ ճակատի բացման 70-ամյակի առիթով ելույթի ժամանակ:

Ըստ Օլանդի՝ Ուիստրեամում նախագահներ Պուտինի եւ Պորոշենկոյի հանդիպումը թույլ է տվել սկսել երկխոսություն եւ իրավիճակի լարվածության նվազեցում: Սակայն ներկայումս, վստահ է Օլանդը, լուրջ լարվածությունն Ուկրաինայի արեւելյան սահմանում դեռեւս պահպանվում է:

Նույն շարքից