Միջազգային 

Ուկրաինայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթաց կա

analitik.am

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման բանակցություններում որոշակի առաջխաղացման մասին, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունն իր Facebook-ում:

«Նախարարները քննարկել են Ուկրաինայի իրավիճակի բոլոր կողմերը` հատուկ ուշադրություն դարձնելով մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրին, սահմանին վերահսկողություն հաստատելուն, Ուկրաինայի հարավ-արեւելք հումանիտար օգնություն  տեղ հասցնելուն եւ քաղաքական կարգավորման գործընթացն սկսելու համար արագ պայմաններ ստեղծելուն», - ասվում է հաղորդագրությունում:

Մոսկվան նշում է, որ այս բոլոր հարցերում որոշակի առաջընթացի են հասել:

«Պայմանավորվածություն կա շարունակել երկխոսությունն այս ձեւաչափով, որի արդյունքներով հնարավոր կլինի որոշակի առաջարկներ ներկայացնել` Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդների քննարկմանը», - ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Իր հերթին ԳԴՀ-ի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ կողմերի միջեւ  փոքրիկ սերտացում է ձեռք բերվել:

«Ես կարծում եմ եւ հուսով եմ, որ մենք որոշ կետերում առաջընթացի ենք հասել», - ասել է նա՝ նշելով, որ խոսակցությունը բարդ էր: Հանդիպման արդյունքների մասին կզեկուցեն պետությունների առաջնորդներին, ըստ Շտայնմայերի, հետագա բանակցությունների ձեւաչափը կորոշվի առաջիկա օրերին:

Բեռլինի «Բորզիգ» վիլայում գիշերն ավարտվել են բանակցությունները, որին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները:

Նույն շարքից