Միջազգային 

Քուրդ ապստամբները ազատագրել են Իրաքի խոշորագույն ամբարտակը

analitik.am

Քուրդ ապստամբները օգոստոսի 17-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ջիհադիստներից ազատագրել են Իրաքի խոշորագույն ամբարտակը:

Քրդերի ինքնավարության ղեկավարության ներկայացուցիչները ազատագրումն անվանել են ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարում առաջին ռազմավարական հաջողությունը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով AFP-ն: Այն հնարավոր է դարձել նաեւ ԱՄՆ-ի կողմից օդային աջակցության շնորհիվ:  Ըստ ԱՄՆ Centcom ռազմական հրամանատարության ներկայացուցիչների`օդանավերը եւ անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 16-ին եւ 17-ին 23 թռիչք են կատարել ամբարտակի տարածքում` ոչնչացնելով իսլամիստների մեծ թվով ռազմական տեխնիկա: 

Մոսուլ քաղաքից 40 կմ հյուսիս գտնվող հիդրոտեխնիկական կառույցը ԻՊ գրոհայինները գրավել էին օգոստոսի 7-ին:

Նույն շարքից