Միջազգային 

ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունները օգնություն են հատկացրել Սիրիայի մի քանի միլիոն բնակիչների

analitik.am

ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունները վերջին ամսվա ընթացքում օգնություն են հատկացրել Սիրիայի մի քանի միլիոն բնակիչների, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Այդ մասին Թեհրանում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը՝ իրանցի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո։

 

«Հուլիսին Պարենի համաշխարհային ծրագիրը մթերքներով է ապահովել Սիրիայի 3.7 մլն բնակչի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեղորայք է մատակարարել, որոնք նախատեսված են կես մլն մարդու համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը) օգնել է մաքուր խմելու ջրով ապահովել 16.5 մլն մարդու»,- ասել է Ամոսը։

 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ միջոցները բավարար չեն: Այսօր հումանիտար օգնության կարիք ունի Սիրիայի 11 մլն բնակիչ։ 4.7 մլն մարդ գտնվում է այնպիսի շրջաններում, որտեղ հասնելը բարդ է ռազմական գործողությունների պատճառով։ Ընդ որում՝ 241.000 մարդ արդեն երկար ժամանակ ապրում է շրջափակման պայմաններում։

Նույն շարքից