Միջազգային 

Դոնեցկից և Լուգանսկից 5 օրում ավելի քան 22.000 մարդ է հեռացել

analitik.am

 

Չդադարող գնդակոծությունների հետևանքով Լուգանսկ և Դոնեցկ քաղաքներից վերջին 5 օրերի ընթացքում փախել է 22 հազար մարդ. ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Դոնեցկի և Լուգանսկի շարունակական գնդակոծությունները հանգեցրել են տեղահանվածների թվի աճի:

 

Ավելի քան 22.000 մարդ հեռացել է Դոնեցկից ու Լուգանսկից՝ օգոստոսի 1-8-ի 6.200 փախստականների համեմատությամբ:

 

ՄԱԿ-ի տեղեկություններով՝ ներքին տեղահանվածները, որոնք լքել են իրենց տները՝ մնալով երկրի տարածքում, Ուկրաինայում հասնում են 155.800-ի: Օգտոստոսի սկզբին այդ թիվը 117.000 էր: 

 

Ռուսաստանի հետ սահմանը հատելով ՌԴ պաշտոնական մարմիններին դիմածների թիվն աճել է 20 հազարով՝ հասնելով 188.200-ի:

 

Սակայն այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատ փախստականներ չեն դիմում Դաշնային միգրացիոն ծառայությանը կամ որևէ այլ գերատեսչության:

Նույն շարքից