Միջազգային 

Բարաք Օբաման ժամանակավորապես ընդհատել է իր արձակուրդը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակավորապես ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Սպիտակ տուն՝ մի շարք աշխատանքային հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Մայրաքաղաքում նա կանցկացնի 2 օր, որից հետո կվերադառնա Մարտաս Վինյարդ կղզի, որտեղ շարունակում է հանգստանալ իր ընտանիքը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ամերիկացի առաջնորդն իր օգնականների հետ կքննարկի Իրաքի, ինչպես նաև Միսուրի նահանգում ստեղծված իրավիճակը. Ֆերգյուսոն քաղաքում մի քանի օր է՝ չեն հանդարտվում սևամորթ դեռահասի սպանության հետ կապված բողոքի ակցիաները։

 

«Նախագահն ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպեն Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրաքի հարցով նոր տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

 

Հաղորդվում է նաև, որ Օբաման նամակ է հղել Կոնգրեսի ղեկավարին, որում կարգադրել է ռմբակոծել Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերը՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության շահերից։

 

«Օգոստոսի 14-ին ես կարգադրել եմ թիրախային ռմբակոծություններ իրականացնել՝ իրաքցի ուժայիններին օգնելու համար։ Այդ գործողությունները կսահմանափակվեն տարածքային և ժամանակային առումով՝ Իրաքի զինված ուժերին աջակցություն հատկացնելու անհրաժեշտությունից ելնելով»,- ասել է Օբաման։

 

Նույն շարքից