Միջազգային 

Ռուսաստանը կարող է նոր պատժամիջոցներ ընդունել ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեմ

analitik.am

ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցները կարող են չսահմանափակվել ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից պարենի  ներկրմամբ, Ռուսաստանը կարող է արգելքը տարածել նաեւ արդյունաբերական ապրանքների վրա, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով դաշնային երկու պաշտոնյաների:

Ըստ պաշտոնյաների` կառավարությունը համապատասխան առաջարկություններն արդեն ուղարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Երբ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հատվածային պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ, կառավարությունը մի քանի օր անց նախագային զեկույց ուղարկեց` հնարավոր պատասխան պատժամիջոցների ընդարձակ ցուցակով, սակայն Պուտինը հանձնարարեց սահմանափակել միայն պարենի ներմուծումը», - հայտարարել է աղբյուրներից մեկը:

Ըստ նրա` Ռուսաստանի կողմից հավելյալ պատժամիջոցները հնարավոր են միայն, եթե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն խստացնեն իրենց պատժամիջոցները մեր (Ռուսաստանի) դեմ:

Նշվում է, որ հնարավոր պատժամիջոցներից մեկը կդառնա ոչ բարեկամական երկրներից մեքենաների ներմուծման ամբողջական կամ գրեթե ամբողջական արգելքը:

Մինչդեռ, մեկ այլ պաշտոնյա էլ նշում է, որ կառավարությունը դեռ չունի նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու  նախագահի հանձնարարականը:

Հնարավոր հավելյալ պատժամիջոցների մասին արդեն նախազգուշացրել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Նույն շարքից