Միջազգային 

ԱՄՆ-ը պետք է ներազդի Ուկրաինայի իշխանությունների վրա. Սերգեյ Լավրով

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու համար ԱՄՆ-ը պետք է ներազդի Ուկրաինայի իշխանությունների վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախարարը նման հայտարարություն է արել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից հետո:

«Ցավոք, Միացյալ Նահանգները ներկայացված չէին բեռլինյան հանդիպմանը, սակայն մենք Վաշինգթոնի մեր գործընկերներին հետեւողական ազդանշան ենք ուղարկում, որպեսզի նրանք ներգործեն կիևյան իշխանությունների վրա և վերջապես հասնեն այս եղբայրասպան պատերազմի դադարեցմանը, որին կհաջորդի բանակցային գործընթացը», - հայտարարել է Լավրովը:

Ռուս նախարարի կարծիքով, ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնությունը կհակասեր ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններին:

«Ես դրան շատ վատ եմ վերաբերվում, այն հակասոմ է բոլոր պայմանավորվածություններին, բոլոր այն ըմբռնումներին, որոնք ձեռք էին բերվել հրադադարի անհրաժեշտության և բանակցային գործընթացը սկսելու շուրջ, ինչի մասին ես արդեն ասացի», - հավելեց արտգործնախարարը:

Նույն շարքից