Միջազգային 

Հայկական եկեղեցու վերանորոգմամբ Թուրքիան հերթական դիվանագիտական քայլն է անում. թուրքագետ

analitik.am

Թուրքական իշխանությունները, նախաձեռնելով Սասունի Մարութա (Մարաթուկ) լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, հերթական դիվանագիտական քայլ են անում, այլ ոչ թե պարզ մարդասիրություն ցուցաբերում:  Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Նրա համոզմամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` թուրքերը, հատուկ մշակված քաղաքականության շրջանակներում, ուզում են հավատացնել միջազգային հանրությանը, որ իրենք փոխվել և ավելի հանդուրժող են դարձել:

 

Նշենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար Ստամբուլից Սասուն հատուկ մասնագետների խումբ է ժամանել: Վերանորոգման աշխատանքները սկզբնական փուլում կներառեն ռելիեֆային աշխատանքներ, իսկ արդեն մեկ ամիս անց նախատեսվում է անցնել բուն վերանորոգմանը:

Նույն շարքից