Միջազգային 

ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում շարունակվում են ցույցերը

analitik.am

Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հրաման է ստորագրել Ֆերգյուսոն քաղաքում ԱՄՆ Ազգային գվարդիայի տեղակայման մասին, որտեղ արդեն մեկ շաբաթ է բախումներ են տեղի ունենում տեղի բնակիչների ոստիկանության միջեւ:

Ֆերգյուսոնի բնակիչները բողոքում են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի պատանի Մայքլ Բրաունի սպանության դեմ: Դեռահասին սպանել են մեկ շաբաթ առաջ:

Մարդիկ բողոքում են` չնայած պարետային ժամին: Օգոստոսի 18-ի գիշերը ոստիկանները նորից ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ խլացուցիչ նռնակներ կիրառել ամբոխը ցրելու համար: Ֆերգյուսոնի Սենտ Լյուսի արվարձանով ոստիականական հերթապահ մեքենաներ են երթեւեկում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարները կրակել են իրավապահների վրա, ինչպես նաեւ  բենզինային  ռումբեր նետել: Քաղաքում կոտրում են խանութների ցուցափեղկերը, կրակոցներ են լսվում: Անցած գիշեր լուրջ բախումներ են տեղի ունեցել:

Նույն շարքից