Միջազգային 

Մենք մեր առջև եվրաինտեգրման հինգ տարվա պլան ենք դնում. Տուրչինով

analitik.am

Ուկրաինան լիովին պատրաստ կլինի Եվրոպական միությանն անդամակցությանը հինգ տարուց, կարծում է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը:

«Մենք մեր առջև եվրաինտեգրման հինգ տարվա պլան ենք դնում»,- ասել է Տուրչինովը:

Նա նաև հայտարարել է այն մասին, որ բացի եվրաինտեգրումից, ուկրաինացիների մեծ մասն անհրաժեշտ է համարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը:

«Դա Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից պաշտպանելու միջոց է»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

 

Տուրչինովի խոսքով՝ հենց Ռուսաստանի քաղաքականությունն է հանգեցրել մարդկանց տրամադրության փոփոխությանը Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցում:

 

Նույն շարքից