Միջազգային 

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն չունեն

analitik.am

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն չունեն: «Յուլե» հեռուստաընկերության առավոտյան եթերում նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ռազմական օգնության տրամադրումը, բնականաբար, անհնար է: ՆԱՏՕ-ն նման օգնություն է տրամադրում միայն կազմակերպության անդամներին, եւ դա շատ լավ հայտնի է: Իսկ ԵՄ-ը նման օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի», - ընդգծել է վարչապետը:

Օգոստոսի 17-ին Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ ԵՄ-ը եւ ՆԱՏՕ-ն պետք է Կիեւին ռազմական օգնություն տրամադրեն: Ի պատասխան հարցին՝ Կիեւը արդյոք ԵՄ-ին եւ Հյուսիսատլանտյան դաշինքին «Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու» կոչով հանդե՞ս է գալիս՝ Կլիմկինը հայտարարել է. «Այո, բնականաբար: Մենք ռազմական օգնության կարիք ունենք»: Այդուհանդերձ, ուկրաինացի նախարարը հույս է հայտնել, որ վերջիվերջո, կհաջողվի հասնել հրադադարին, եւ հակամարտության խաղաղ ելք կգտնվի:

Նույն շարքից