Միջազգային 

100 հազար մարդ է ներկա գտնվել Բրազիլիայի նախագահի թեկնածուի թաղմանը

analitik.am

Ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել Ռեսիֆ քաղաքում ավիաաղետի հետեւանքով զոհված նախագահի թեկնածու Էդուարդո Կամպուշի թաղման արարողությանը: 

Սգո արարողությանը հավաքված մարդիկ դժգոհության սուլոցներով են դիմավորել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին, ով մինչեւ անցած տարի Կամպուշի քաղաքական դաշնակիցն է եղել, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամպուշը  մահացել է մասնավոր ինքնաթիռը վարելիս: Աղետիի հետեւանքով 10 մարդ էր զոհվել, այդ թվում՝ Կամպուշի կինը եւ որդին:

2014թ. գարնանը Կամպուշը Բրազիլական սոցիալիստական կուսակցութունից  իր թեկնածությունն էր առաջադրել նախագահական ընտրություններում, որոնք պետք է կայանային ընթացիկ տարվա հոկտեմբերին: Վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Կամպուշին աջակցում էին  ընտրողների մոտ 10%-ը:

Նույն շարքից