Միջազգային 

Դոնեցկում մահապատիժ կիրականացվի ի պաշտպանություն ժողովրդի

analitik.am

Օգոստոսի  17-ին կայացել է ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» նախագահության խորհրդի նիստը:  Ընդունվել է երկու որոշում՝ «ԴԺՀ-ի ռազմանավերի մասին դրույթների հաստատելու» եւ «Քրեական օրենսգիրքը հաստատելու մասին», որը պատիժներ է սահմանում զինվորական հանցագործությունների համար, ընդհուպ գերագույն պատիժ (գնդակահարություն):

«Գաղտնիք չէ, որ մենք հանցագործություններ կատարող զինծառայողներ ունենք: Կան  կողոպուտի, բռնություն կիրառելու փաստեր: Այդ պատճառով էլ ռազմական արդարադատության մարմինների ստեղծումը պետք է լինի առաջնահերթ խնդիրներից», - հայտարարել է ԴԺՀ-ի գլխավոր դատախազ Էդուարդ Յակուբովսկին:

Ինչ վերաբերում է ԴԺՀ-ի Քրեական օրենսգրքի մշակմանը, ապա նրա հիմքը ՌԴ կանոնակարգն է: Ընդ որում` օրեսնդրությունը մահապատիժ է նախատեսում ծանր հանցագործությունների համար:

«Երբ պատերազմն ավարտենք, մենք կգնանք մեր քրեական օրենսդրությունը հումանիզացնելու ճանապարհով», ասել է ԴԺՀ-ի փոխվարչապետ Ալեքսանդր Կարամանը:

ԴԺՀ-ի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Անտյուֆեեւն ընդգծել է, որ մահապատժի կիրառումը վրեժ չէ, այլ սոցիալական պաշտպանության բարձրագույն աստիճան:

«Մենք պետք է տուժածի,  նրա հարազատների կողմից լինենք: Մենք պարտավոր ենք պաշտպանել ժողովրդին», - հայտարարել է փոխվարչապետը:

Նույն շարքից