Միջազգային 

Լատվիան իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական տեղաբաշխում կխնդրի

analitik.am

Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, «Ռուսական ագրեսիայի սպառնալիքով» պայմանավորված, մտադիր է քննարկել Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական ներկայության հնարավորությունը: Այդ մասին «Լատվիական ռադիոյին» տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է կառավարության ղեկավարը:

«Սա կանխարգելիչ միջոցառման պես մի բան է Լատվիայում եւ Բալթյան երկրներում Ռուսաստանի բոլոր նկրտումները կանխելու նպատակով», - նրա խոսքերը մեջբերում է DELFI-ին:

Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական տեղաբաշխման  հարցը դաշինքի անդամները կքննարկեն Ուելսում կայանալիք գագաթնաժողովին, հավելել է Ստրաույուման:

Լատվիա իր այցի ընթացքում Մերկելը երկրի ղեկավարության հետ կքննարկի նաեւ Ուկրաինայի իրավիճակը:

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը ավելի վաղ հաղորդել էր, որ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բալթյան երկրներն ու Լեհաստանը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի մշտական տեղաբաշխում կխնդրեն:

Նույն շարքից