Միջազգային 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հարավային և Հյուսիսային Կորեաներին կոչ է արել «ներել մեկը մյուսին»

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հարավային եւ Հյուսիսային Կորեաներին կոչ է արել «ներել մեկը մյուսին», քանի որ «նրանք մեկ ժողովուրդ եւ մեկ ընտանիք են», հաղորդում է Gazeta.ru-ը:

«Ներումը հաշտեցմանը տանող դուռ է, չնայած այն բանին, որ դա կարող է անհնար, ոչ գործնական եւ ժամանակ առ ժամանակ տհաճ թվալ», - Սեուլի Մենդոն տաճարում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանցիսկոս պապը:

«Բոլոր կորեացիները քույրեր եւ եղբայրներ են, միեւնույն ժողովրդի մեկ ընտանիքի անդամներ», - հայտարարել է պապը:

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել տաճարում հավաքվածներին, այդ թվում՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեին, երկրների միջեւ երկխոսության եւ տարաձայնությունների կարգավորման նոր հնարավորությունների երեւան գալու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ամենամյա երկշաբաթյա զինավարժոււթյուններ են սկսել, ինչը քննադատության է արժանացել ԿԺԴՀ-ի կողմից:

Նույն շարքից