Միջազգային 

Սեպտեմբերին կվերսկսվեն Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունները

analitik.am

Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերին՝ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչիի հաղորդմամբ, բանակցությունների հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել: Նրա խոսքով՝ երկրների ղեկավարների մակարդակում բանակցություններին կնախորդեն Իրանի եւ «Վեցնյակ» երկրների ներկայացուցիչների երկկողմ հանդիպումները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 16-ին:

Ինչպես հաղորդվել էր, հուլիսի 19-ին Իրանը միջազգային միջնորդների հետ պայմանավորվել էր եւս 4 ամսով՝ մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը, ատոմային ծրագրի շուրջ բանակցությունների երկարեցման մասին: Այդ ընթացքում «վեցնյակը» որոշում էր ընդունել չեղարկել 2,8 մլրդ դոլարի սառեցումը՝ մինչեւ 20% ուրանի հարստացման պաշարները ոչնչացնելու Իրանի համաձայնության դիմաց:

Նույն շարքից