Միջազգային 

Հիլարի Քլինթոնն արդեն միայն նախագահական համարներ է պահանջում հյուրանոցներում. հայտնում է The New York Post-ը

analitik.am

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որ իրեն տենում է այդ երկրի հաջորդ նախագահի պաշտոնում, արդեն իսկ միայն նախագահական համարներ է պահանջում հյուրանոցներում, հայտնում է The New York Post-ը: 

Նա դա անում է աշխարհի լավագույն հյուրանոցներում, որտեղ հանգրվանում է իր դասախոսությունների ընթացքում: 

Աղբյուրը հայտնում է, որ Քլինթոնը ճամփորդում է 39 մլն դոլար արժողության Gulfstream G450 մասնավոր օդանավով, իսկ դասախոսությունների համար պահանջում է առնվազն 250,000 ԱՄՆ դոլար:

Նախագահների նման Քլինթոնը ևս նախապես ստուգել է տալիս իր համարն ու ելույթի վայրը: Նա հրաժարվում է նաև 50-ից ավելի լուսանկար անել մեկ հանդիպման ժամանակ:  Նա ելույթի վայրում չի մնում 90 րոպեից ավելի, մամուլին թույլ չի տալիս լուսաբանել:

Նույն շարքից