Միջազգային 

Բելառուսը թույլ չտա իր տարածքից Ուկրաինա ներխուժել

analitik.am

Բելառուսը իր տարածքից Ուկրաինայի դեմ երրորդ երկրների  ագրեսիա թույլ չի տա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Բելառուսի Հանրապետության դեսպան Վալենտին Վելիչկոն:

Նրա խոսքով՝ հանրապետությունը հետեւում է բոլոր միջազգային նորմերին, ուկրաինական իշխանությունների հետ բոլոր պայմանավորվածություններին, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կողմ է հանդես գալիս: «Մեր դիրքորոշումը անփոփոխ է: Չկա ոչ մի դաշնայնացում, կա միայն Ուկրաինայի ամբողջականություն եւ բոլոր հարցերի խաղաղ ճանապարհով լուծում», - ընդգել է դեսպանը:

Վելիչկոն նշել է, որ Բելառուսը Դոնբասում ճգնաժամի խաղաղ կարգավորման կողմնակից է: Նա նաեւ հրաժարվել է անվանել աշխարհազորայիններին աջակցելու եւ զինելու պատասխանատու կողմին՝ ասելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ուկրաինական կառավարությունը, հաղորդում է UNIAN-ը:

Ավելի վաղ, ուկրաինացի քաղաքական գործիչները մտավախություն էին հայտնել Բելառուսի ավիաբազանի օգտագործման միջոցով Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման հնարավորության շուրջ:

Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ 2015թ. բելառուսական տարածքում նախատեսված ռուսական ավիաբազայում կտեղակայվեն կործանիչներ, որոնք ընդունակ են հարվածներ հասցնել թիրախներին կայանից 1,5 հազար կիլոմետր շառավղով:

Նույն շարքից