Միջազգային 

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիայի հաջորդ վարչապետը կլինի Դավութօղլուն

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ երկրի վարչապետի պաշտոնը Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահ ընտրվելուց հետո կզբաղեցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

 

Այդ մասին Գյուլը հայտարարել է իր նստավայրում կայացած հրաժեշտի ընդունելության ընթացքում:
 

Նախագահի լիազորությունները Գյուլն Էրդողանին կփոխանցի օգոստոսի 28-ին:
 

«Ինչպես տեսնում եմ՝ վարչապետի պաշտոնը կանցնի Ահմեթ Դավութօղլուին: Ես եմ բերել նրան քաղաքականություն: Մենք նրան կաջակցենք»,-ասել է Գյուլը:

 

Թուրքիայի՝ դեռևս գործող նախագահը նշել է, որ օգոստոսի 28-ից հետո ցանկություն չունի Անկարայում մնալու և կվերադառնա Ստամբուլ։

 

Օգոստոսի 27-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համագումարի ընթացքում կընտրի նաև կուսակցության նոր ղեկավար:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կայացել էին օգոստոսի 10-ին, հաղթել էր գործող վարչապետ Էրդողանը։

 

Նույն շարքից