Միջազգային 

Ուկրաինան Շվեյցարիային խնդրել է վերադարձնել Վիկտոր Յանուկովիչի ակտիվները

Ուկրաինան Շվեյցարիային խնդրել է վերադարձնել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ակտիվները, որոնք նա սահմանից դուրս է հանել։

Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արդարադատության դեպարտամենտը։

Այս ամռանը մենք Ուկրաինայից միջազգային իրավական օգնության երեք հարցում ենք ստացել Յանուկովիչի ակտիվների հետ կապված, բայց անձամբ նախկին նախագահից՝ ոչ», — հստակեցրել է արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆոլկո Գալլին։

Նա հավելել է, որ այժմ շվեյցարական կողմը ուսումնասիրում է Ուկրաինայի հայցը։ Ժնեւում նաեւ ասում են, որ մինչ այդ Կիեւը խնդրում էր վերադարձնել միայն նախկին նախագահի շրջապատի կողմից լվացված փողերը, հայտնում է ZN.ua-ը։

Հիշեցնենք, Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո Շվեյցարիան սառեցրել էր նրա եւ նրա շրջապատի ակտիվները, մասնավորապես նրա որդունը՝ Ալեքսանդր Յանուկովիչինը։

Նույն շարքից