Միջազգային 

Մոսկվայում միգրանտների 100 հազարանոց ցույց կանցկացվի

2014թ. հոկտեմբերին Մոսկվայում ծրագրվում է միգրանտների 100 հազարանոց ցույցի անցկացում, գրում է «Izvestia»-ը՝ վկայակոչելով «Տաջիկական աշխատանքային միգրանտների» համառուսական շարժման ղեկավար Կարոմատա Շարապովին:

Ցուցարարները ցանկանում են պատասխանատվության ներգրավել աշխատատուներին եւ մայրաքաղաքային շուկաների սեփականատերերին՝ տաջիկներին «ստրկական աշխատանքի» դատապարտելու եւ աշխատավարձը չվճարելու համար:

Կազմակերպությունը մտադիր է ցույցին մոտ 100 հազար մարդ հավաքել եւ հարցում է պատրաստում քաղաքապետարանին՝ ցույցը օրինականացնելու նպատակով:

Ավելի վաղ, «Տաջիկստանի երիտասարդություն» կազմակերպությունը փորձել էր 1000 մարդուց բաղկացած ցույց անցկացնել, սակայն մայրաքաղաքի իշխանությունները չեն թույլատրել, քանի որ այդ կազմակերպությունը պաշտոնապես գրանցված չէ արդարադատության նախարարությունում:

Նույն շարքից