Միջազգային 

Ուկրաինայում 1,5 հազար ոստիկանի հեռացրել են երդումը դրժելու համար

Դոնբասում իրավապահների շարքերից հեռացվել են  մեկուկես հազար իրավապահներ՝ Ուկրաինային տրված երդումը դրժելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է ՈՒՆՆ-ն: 

Ըստ նրա՝ ներկայումս Դոնբասում աշխատանքից հեռացրել են 1 490 իրավապահի՝ Ուկրաինայի ժողովրդին տրված հավատարմության երդումը դրժելու համար:  1227 իրավապահ էլ ներքին գործերից հեռացել են սեփական ցանկությամբ:

«Սկսվել է 40 դատական վարույթ Դոնեցկի եւ Լուգանսկի պաշտպանության զորքերի աշխատակիցների նկատմամբ՝ տարբեր  հանցագործություններ կատարելու համար», - ասել է Գերաշչենկոն:

Նույն շարքից