Միջազգային 

Արք. Արամ Աթեշյանը մասնակցել է Աբդուլլահ Գյուլի հրաժեշտի ընդունելությանը

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը օգոստոսի 19-ի երեկոյան Թուրքիայի նախագահական պալատում մասնակցել է Աբդուլլահ Գյուլի հրաժեշտի ընդունելությանը։

 

Ինչպես հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը, Արամ Աթեշյանը հայր Շիրվան Մուրզյանի ուղեկցությամբ մեկնել է Անկարա, որտեղ մասնակցել է նախագահի պաշտոնը օրեր անց լքել պատրաստվող Աբդուլլահ Գյուլի հրաժեշտի ընդունելությանը։

 

Արք. Արամ Աթեշյանը ընդունելության ժամանակ Աբդուլլահ Գյուլին առաջիկա ծրագրերի համար հաջողություններ է մաղթել։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել երկրի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախագահի պարտականությունները նա պաշտոնապես կստանձնի գոստոսի 27-ից:

 

Նույն շարքից