Միջազգային 

ՄԻԵԴ դատավորի մենահավանական թեկնածուն ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանն է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 26-ին սկսվող ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում պետք է ընտրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր: Նշել էինք, որ այդ պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի:


Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանն է, ով նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է»:

Նույն շարքից