Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում հանդիպումներ կունենա Արևելքի ներկայացուցիչների հետ, գրում է Обозреватель-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալիին։
Նրա խոսքով՝ Մերկելի այցը, ում հետ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջին ժամանակահատվածում 7 հեռախոսազրույց է ունեցել, պետք է «կամուրջ» դառնա հաջորդ բանակցությունների համար, այդ թվում՝ Մինսկում։
«Կարող եմ նշել շատ անսպասելի հանգամանք, որը վերաբերում է կանցլերի անմիջական շփմանն Արևելքի ներկայացուցիչների հետ։ Խոսքը քաղաքապետերի, նահանգապետերի մասին է, բոլոր նրանց, ովքեր այսօր որոշում են տնտեսական և սոցիալական հարցերը»,- ասել է Չալին։
Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի իշխանությունները հատուկ գործողություն են իրականացնում ռուսամետ անջատողականների դեմ։