Միջազգային 

Բելառուսի նախագահը կարող է կին լինել

analitik.am

Բելառուսի ընդդիմությունն առայժմ միասնական նախընտրական ռազմավարություն չունի նախագահական ընտրությունների համար: Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մրցել պատրաստ են ընդդիմադիր բոլոր հայտնի ղեկավարները: Թեկնածուների շարքում նաև կանայք կան, հայտնում է ng.ru-ն:

Մասնավորապես՝ իրենց նախագահական հավակնությունների մասին հայտարարում են «նեղ շրջանակներում լայնորեն հայտնի», բայց քաղաքացիներին անհայտ կանայք: Նրանցից է 35-ամյա Օլգա Կարաչը Վիտեբսկից: Ուսուցչուհի, հասարակական գործիչ, «Բելառուսի ամենագեղեցիկ քաղաքական գործիչ» մրցանակակիր: Օրերս նրան միացել է Ելենա Անիսիմը, որը ևս մասնագիտությամբ բանասեր է, հասարակական գործիչ է:

«Նեզավիսիմայա գազետայի» տեղեկացմամբ՝ Միաժամանակ, սոցհարցումները վկայում են Լուկաշենկոյի վարկանիշի աճի մասին: Այսպես, Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների անկախ ինստիտուտի տվյալներով՝ Լուկաշենկոյի կողմնակիցների թիվը կես տարում 37,7%-ից ավելացել է մինչև 49,6%: Այն դեպքում, երբ ընդդիմադիր կուսակցություններին վստահում է հարցվածների 18,3%-ը:

Սպասվում է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2015-ի վերջին մոտ, բայց նոյեմբերի 20-ից ոչ ուշ:

Նույն շարքից