Միջազգային 

Իրանը հայտարարել է բրիտանական բեռնանավի բռնազավթման մասին

analitik.am

Press TV գործակալությունը Թվիթերում հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բռնազավթել է Stena lmpero բրիտանական նավթային տանկերը:

Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի ծոցում: Ինչպես հայտարարել է իրանական ԻՀՊԿ-ն՝ տանկերը կանգնեցվել է միջազգային նորմերը խախտելու պատճառով: Թե ինչն է խախտել բրիտանական անձնակազմը՝ չի հստակեցվում:

Տանկերի սեփականատեր Stena Bulk կազմակերպությունը հայտնել է, որ տանկերին են մոտեցել անհայտ նավեր և ուղղաթիռ, ինչից հետո բրիտանական նավի անձնակազմը դաադարել է կապի դուրս գալ:

Տանկերի վրա 23 մարդ կար, տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ռոյթերս գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը պարզում է միջադեպի մանրամասները:

Նույն շարքից