Տնտեսություն 

«Հյուսիս-հարավ»-ի աշխատող­ների վիճակը ծանր է. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ կապված ոչ մի նոր զարգացում ու տեղաշարժ չկա. Իշխանու­թյունների այն հայտարարությունները, որ այնտեղ տարիներ ի վեր տեղի են ունեցել զանգվածային չարաշահումներ ու յուրա­ցումներ, թվում է, մղվել են երրորդական պլան: Սակայն ոչ պակաս ծանր է աշխատող­ների վիճակը:

«Փաստ» թերթի տեղեկություն­ներով՝ ճանապարհի շինաշխատանքներ իրականացրած ՍՊԸ-ների աշխատակիցնե­րը չեն ստացել իրենց մոտ 7-8 ամսվա աշ­խատավարձը և բողոքի հերթական ցույցին են նախապատրաստվում: Նրանք հատկա­պես անհանգստացած են, որ իշխանություն­ները հարցին նայում են մատների արանքից և ամեն բան բարդում երբեմնի պատասխա­նատուների վրա՝ մոռանալով, որ մոտ 1,5 տարի է՝ իշխանության են եկել, այնինչ ոչ մի­այն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չեն արվել, այլև լուծումները, կարծես, չեն էլ երև­ում:

Ի դեպ՝ «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքներն, աշխատակիցների փոխանց­մամբ, ընթանում են բավականին դանդաղ և նախատեսված ժամկետներում մայրուղին միանշանակ չի հանձնվի շահագործման»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից