Միջազգային 

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի ընդունել ՈՒկրաինայում հրադադարի մասին հայտարարությունը

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձգձգում է հումանիտար օգնության առաքման ժամանակ Ուկրաինայի արեւելքում հրադադարի մասին ՌԴ-ի առաջարկության քննարկումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով բրիատանական առաքելությանը, որն այս ամիս նախագահում է ԱԽ-ն:

«Մի շարք պատվիրակություններ կառուցողական դիտողություններ են արել եւ մենք մինչեւ այժմ սպասում ենք Ռուսաստանի պատասխանին», - նշել են ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ, համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հաղորդել էր, որ փաստաթուղթը կարող է ընդունվել Նյու-Յորքի ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով՝ ուրբաթ, 00:00-ին):

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Անվտանգության խորհրդին Ուկրաինայի հարավ-արեւելքում հումանիտար ակցիայի անցկացման ժամանակահատվածում ընդունել հրադադարի անհրաժեշտության մասին հայտարարություն: Ավելի ուշ, հրադադար կոչ է արել  նաեւ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ներկայումս Ուկրաինայի հետ սահմանին, Ռոստովի մարզում ռուսական հումանիտար օգնությամբ 280 բեռնատարների շարասյուն է կանգնած: Օգոստոսի 21-ից ուկրաինացի սահմանապահները բեռի մաքսային ստուգումներ են անցկացնում:

Նույն շարքից