Միջազգային 

Չակ Հեյգելը ցավ է հայտնել, որ ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլիի և մյուս գերիների ազատ արձակման օպերացիան ձախողվել է

analitik.am

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլիի և մյուս գերիների ազատ արձակման օպերացիան ձախողվել է:

ԱՄՆ կառավարությունը պայքարում է «Իսլամական պետության» սպառնալիքի դեմ երկարատև պայքարի քաղաքականության ուղղությամբ՝ ասել է Պենտագոնի ղեկավարը Վաշինգտոնում կայացած հատուկ մամլո ասուլիսի ժամանակ:

«Մենք սպասում ենք վերախմբավորման և «Իսլամական պետության» կողմից նոր հարձակումների: ԱՄՆ ռազմական միջամտությունտ վերջնական չէ: Մեր նպատակներն ակնհայտ են՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին, օգնություն ցույց տալ Իրաքի ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում, միավորել ուժերը միջազգային գործընկերների հետ հումանիտար ճգնաժամի լուծման համար»,- ասել է Հեյգելը:

Նա նաև ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» ուղղակի ահաբեկչական խմբավորում չէ:

«Նրանք համատեղում են գաղափարախոսությունը ռազմակավարական և տակտիկական ռազմական հմտությամբ: Նրանց անհավանականորեն լավ են ֆինանսավորում: Դա գերազանցում է այն ամենը, ինչ նախկինում տեսել ենք»,- հայտարարել է Հեյգելը

Նույն շարքից