Միջազգային 

Ռուսաստանը պատրաստ է С-300 մատակարարել Եգիպտոսին Սիրիայի փոխարեն

analitik.am

Դամասկոսի համար նախատեսված «Ֆավորիտ» С-300 ПМУ համալիրը կարող է Կահիրե փոխադրվել: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրում եղած բարձրաստիճան աղբյուրը:

«Մեր եգիպտացի գործընկերները հետաքրքրություն են արտահայտել С-300 համալիր գնելու հարցում: Համալիրը կարող է առավելագույն կարճ ժամկետում վերակազմավորվել՝ Կահիրեի պահանջները հաշվի առնելով»,- ասել է աղբյուրը գերատեսչությունում:

Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում կփոխեն «սիրիական» С-300-ի ծրագրային ապահովումը, նաև մի շարք հանգույցներ և միավորներ:

Նույն շարքից