Միջազգային 

Դանիան կմասնակցի Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ստեղծմանը

analitik.am

Դանիան կմասնակցի Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ստեղծմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Նիստից հետո թագավորության պաշտպանության նախարար Նիկոլայ Վամմենը լրագրողներին հայտարարել է, որ այդ որոշումը «ընդհանուր ոչինչ չունի Ուկրաինայում ընթացիկ հակամարտության հետ»: «Հակահրթիռային պաշտպանության համակարգին Դանիայի միանալն ուղղված չէ Ռուսաստանի դեմ,- ասել է նա: – Այն ընդունվել է չընդունված երկրներից, ահաբեկչական կազմակերպություններից և նրանցից պաշտպանվելու համար, ովքեր Եվրոպայի և Ամերիկայի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու հնարավորություն ունեն»:

«Հիմա մի շարք այլ երկրների հետ մենք ռադարներով մեր մեկ կամ մի քանի ֆրեգատները սարքավորելու տեխնիկական-տնտեսական հիմնավորում կանցկացնենք, որպեսզի դրանք կարողանան ընդգրկվել հակահրթիռային պաշտպանության համակարգում»,- ասել է Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդեգորը:

Նույն շարքից