Միջազգային 

Մոսկվայի մարդասիրական բեռով շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը՝ առանց Կիևի թույլտվության

analitik.am

Մարդասիրական բեռով առաջին տասը բեռնատարները հատել են Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով AFP գործակալությանը:

 

Հաղորդվում է, որ բեռնատարները չեն ուղեկցում Կարմիր խաչի աշխատակիցները: Այս տեղեկությունն Interfax.ru-ին հաստատել է ուկրաինական իշխանության մարմիններում անանուն աղբյուրը:

 

Դրան նախորդել է ռուսական իշխանությունների հայտարարությունը՝ առանց Կիևի համաձայնության Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնությունն ուղղելու մտադրության մասին:

 

«Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- ասված է ուրբաթ օրը՝ օգոստոսի 22-ին տարածված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան համաձայն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությանը և օգնությունը բաժանելու ընթացքում նրանց մասնակցությանը: Միաժամանակ ԱԳՆ-ն նախազգուշացրել է՝ չփորձել «տապալել զուտ մարդասիրական առաքելությունը»:

 

Նույն շարքից