Միջազգային 

Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունը արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հրավեր են ստացել մասնակցելու երկրի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը, որը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ ժամը 14.00-ին (մեր ժամանակով՝ 15.00): Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հրապարակած հայտարարության մեջ:

Օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում 52% ձայնով հաղթել է երկրի գործող վարչապետ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը պատգամավորներին նամակ է ուղարկել, որում հայտնել է նոր նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ արտահերթ նիստ հրավիրելու մասին:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, համաձայն Սահմանադրության 93-րդ հոդվածի և համաձայն խորհրդարանական կանոնակարգի 7-րդ հոդվածի, արտահերթ նիստ է գումարում օգոստոսի 28-ին՝ ժամը 14.00-ին նախագահի երդման կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում:

Նույն շարքից