Միջազգային 

Ուկրաինան հյուսի, որ Մերկելը կխոսի երկրին օգնություն հատկացնելու մասին

analitik.am

Ուկրաինայի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ուկրաինա այցի ժամանակ կխոսվի երկրին օգնություն հատկացնելու մասին, հայտարարել է ԱԳ նախարար Պավել Կլիմկինը գերմանական ZDF հեռուստաալիքի հետ զրույցում:

«Շատերը խոսում են «Մարշալի պլանի» մասին, ինչու  «չխոսենք» «Մերկելի պլանի» մասին», — նրա խոսքերն է մեջբերում DW-ն:

ԱՄՆ-ի կողմից մշակված «Մարշալի ծրագիրը» իրենից ներկայացնում էր Եվրոպայի օգնության եւ վերականգնման ծրագիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 

Հիշեցնենք,  կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինա կայցելի օգոստոսի 23-ին՝ երկրում ճգնաժամը  սկսվելուց հետո առաջին անգամ: Ըստ Կլիմկինի՝ իր այցով Մերկելը ցուցաբերում է քաղաքական աջակցությունն Ուկրաինային:

Նույն շարքից